National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.11.2022
Հակոբ Արշակյանը կարեւորել է նորարարության, բարձր տեխնոլոգիաների ուղղությամբ ռազմավարական մոտեցումները
1 / 1

2017 թ. համեմատությամբ այսօր արդեն ռազմարդյունաբերական համալիրի, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերին ուղղված ֆինանսավորումն աճել է ավելի քան 4 անգամ՝ 2023 թ. համար կազմելով ավելի քան 6,8 մլրդ դրամ. նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԺ հերթական նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ելույթում ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովների անդամներին, Կառավարության գործընկերներին՝ ծանր, ինստիտուցիոնալ աշխատանքը հավուր պատշաճի իրականացնելու եւ հանգրվանին հասցնելու համար:

Նա նշել է, որ բազմիցս խոսվել է այն մասին, որ Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղը բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունն է, որի զարգացումը զուգորդվում է ռազմաարդյունաբերական համալիրի եւ տնտեսության այլ ճյուղերի զարգացմամբ, դրանց արդյունավետության եւ արտադրողականության բարձրացմամբ:

Հակոբ Արշակյանը խոսել է 2019 թ. ընդունված անկյունաքարային որոշումների մասին, մասնավորապես, նշելով, որ ռազմաարդյունաբերական, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերը, Ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը, տեղական արտադրությունների հիմնումը, խթանումը, լիցենզավորումն առանձնացվել են ՊՆ գործառույթներից եւ վերապահվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

«Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ մեր ընդունած որոշումները՝ արտադրողին ու սպառողին տարանջատելու, ռազմարդյունաբերական, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերի իրականացման ծավալներն ավելացնելու, ինչպես նաեւ առաջնահերթ ռազմավարական ուղղությունների հստակեցումը, տվել են իրենց շոշափելի արդյունքները: Կարող ենք արձանագրել, որ այսօր արդեն Հայաստանում առկա են մի շարք արտադրատեսակների եւ մի շարք այլ սպառազինությունների սերիական արտադրություններ, որոնք ստացել են պետական եւ ռազմական փորձարկումներ եւ մատակարարվում են»,- նշել է ԱԺ փոխխոսնակը:

Անդրադառնալով պաշտպանական համակարգի զարգացմանը՝ Հակոբ Արշակյանն ասել է, որ 2023 թ. նախատեսվում է ավելի քան 120 մլրդ դրամով ավելացնել ՊՆ ֆինանսավորման ծավալները: ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Կառավարության կողմից ջանքեր են գործադրվում Զինված ուժերում ծառայության նկատմամբ հասարակության շրջանում վստահության ամրացման, սպայական կազմի ներգրավման, ռազմական գործի ուսումնական մեխանիզմների զարգացման, ժամանակակից սպառազինության, զինտեխնիկայի ձեռքբերման եւ այլ ուղղություններով, որը կբերի աստիճանական պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանը: Նրա խոսքով արդիական ուղղություններով ռազմարդյունաբերական հաջողությունները, նոր տեսակի սպառազինության, զինտեխնիկայի ձեռքբերումը պետք է ուղեկցվեն համապատասխան կադրերի ուսուցմամբ եւ ներգրավմամբ:  «Զինված ուժերին ավելի ու ավելի շատ է անհրաժեշտ բարձր տեխնոլոգիաներին տիրապետող ավտոմատ կառավարման համակարգերի, անօդաչու թռչող սարքերի, կիբեռպատերազմի տիրապետող անձնակազմ: Զինակոչի շրջանում այս բոլոր հանգամանքներն անհրաժեշտ է հաշվի առնել եւ համապատասխան հմտություններ ունեցող զինակոչիկներին ներգրավել կրթական ծրագրերում»,- նշել է նա:

Ամփոփելով՝ Հակոբ Արշակյանը կարեւորել է նաեւ նորարարության, բարձր տեխնոլոգիաների ուղղությամբ ռազմավարական մոտեցումները:


17.05.2024
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

17.05.2024
Սխալ ներկայացված տեղեկատվության համար առաջարկվում է պատասխանատվություն սահմանել
Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող, սակայն հարկային մարմնի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքների համար էական նշանակություն ունեցող տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ` ոչ հավաստի լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարց...

17.05.2024
Կառավարությունն առաջարկել է նոր փոփոխություններ թրեյդ-ին առեւտրի տեսակի գործունեության մեջ
Դեռեւս 2021 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվել է ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով ներդրվեց «թրեյդ-ին» առեւտրի տեսակի հասկացությունը: Թրեյդ-ին առեւտրի տեսակը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, որի լիցենզիան տրամադրվում է Էկոնոմիկայ...

17.05.2024
Գործադիրն առաջարկում է հստակեցնել պետական կառավարման համակարգում պաշտոններ զբաղեցնող որոշ անձանց աշխատանքը
«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է քաղաքացիական աշխատանք կատարելու վերաբերյալ հոդվածից փորձագետին առնչվող հատվածն առանձնացնել եւ իրավակարգավորումները տալ առանձին հոդվածով՝ առանց որեւէ բովանդակային փոփոխության: «Հանրային ծառայության մասին» ու «Պետական պաշտոններ եւ պետակա...

17.05.2024
Նախաձեռնությամբ առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը
Նախաձեռնությամբ առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի...

17.05.2024
Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:...

17.05.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

17.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am